Այգեզարդում Վահե Հարությունյանը խոստանում է …

- in Ընտրություններ

Հունիսի 10-ին գյուղապետի ընտրություններ են նաև Արարատի մարզի Այգեզարդ գյուղում, որտեղ՝ ի թիվս այլոց, թեկնածու է նաև նախկին զինվորական Վահե Հարությունյանը:

Մինչ նրա տուն հասնելը, երբ զրուցում էին այգեզարդցիների հետ, նրանցից մի քանիսը նախընտրում էին հենց նրա թեկնածությունը, իսկ ինչո՞ւ հարցին՝ պատասխանում, թե զոհված ազատամարտիկ Ավետիս Հարությունյանի որդին է, ում արձանն, ի դեպ, կանգնեցված է գյուղի այգում, բացի այդ՝ կարգին մարդ, լավ մարդ … Նախընտրություններ կային իհարկե նաև գյուղապետ, այժմ՝ անկուսակցական թեկնածու Արթուր Մանուկյանի և երիտասարդ թեկնածու, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Արամ Մանուկյանի հանդեպ: Իսկ ահա թեկնածուներից Ազատ Ավետիսյանի տան հարևանությամբ իրենց խանութում, երբ զանգահարեցին ու հեռախոսը փոխանցեցին, թեկնածուն, պարզվում է, չցանկացավ հանդիպել լրագրողի հետ՝ պատճառաբանելով, թե մի անգամ արդեն հարցազրույց տվել է մեկին ու թերևս ասելիք չուներ այլևս կամ՝ լինելով երիտասարդ, մտքերը շատ վատ էր շարադրում ու շատ կոպիտ: Իսկ Արամ Մանուկյանի հետ զրույցը՝ կարդացեք հաջորդիվ:

Վահե Հարությունյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է որոշել առաջադրել իր թեկնածությունը. Որոշել են համագյուղացիներիցս շատ – շատերը, առաջարկել ինձ առաջադրվել, բանկանաբար, ես էլ չեմ մերժել ու որոշել եմ ծառայել գյուղին: Առաջարկեցինք գնահատել գյուղի խնդիրները, գործող գյուղապետի անցած տարիների աշխատանքները, պարզվեց՝ խնդիրները շատ են, այնպես չէ, որ գործող գյուղապետն անցած տարիների ընթացքում աշխատանքներ չի կատարել, սակայն բավարար քանակով էլ մնացել են:

Ի՞նչ է ինքը խոստանում՝ ընտրվելու դեպքում անելու համար. Շատ են խնդիրները՝ ճանապարհների, ոռոգման ջրի, լուսավորության, բերքի հանձնման՝ ծիրանի ու խաղողի բերքահավաքի ժամանակ բազում խնդիրներ են առաջանում, որոնք կլուծվեն իմ ընտրվելու դեպքում:

Ինչպիսի՞ քարոզարշավ է վարում Վահե Հարությունյանը և այն որքանո՞վ է քաղաքակիրթ Այգեզարդում. Տարբեր կերպ ենք քարոզարշավ իրականացնում, անհատապես ենք հանդիպում, այցելում ենք տները, գյուղամիջում ենք հանդիպումներ կազմակերպում: Քարոզարշավը քաղաքակիրթ է, որևէ թեկնածու մյուսի հետ խնդիրներ չունի, չի վիրավորում, չի անպատվում, ամեն մեկս մեր գործին:

Այգեզարդցիներն իրեն ընտրելու հանարավորությունը Վահե Հարությունյանը գնահատում է բավարար՝ այգեզարդցիներն ընտրության օրը կասեն իրենց խոսքը:

Վահե Հարությունյանն այգեզարդցիներին կոչ է անում՝ չխաբվել որևէ բանով, անցակցնել՝ ազատ, արդար ընտրություններ: Ով էլ ընտրվի՝ ես կշնորհավորեմ, ես կընտրվեմ՝ թող ինձ շնորհավորեն: Այգեզարդցիներն ակնկալում են լավ բան անել ու տեսնել: Ես խոստանում եմ իմ կողմից ներկայացված ծրագիրն ամբողջությամբ կատարել, սիրում և հարգում եմ մեր համայնքի բոլոր բնակիչներին և կարծում եմ՝ փոխադարձ է:

Spread the love