Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը. Լենա Նազարյանը՝ «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկի մասին

- in Պաշտոնական

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկի վերաբերյալ:

«Նորից «Երևան» հիմնադրամի մասին: Երբ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը: Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար:

Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»,- գրել է նա:

Spread the love