Ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ կլինի առանց Փաշինյանի

nikol-aram-edmon

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առաձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելքի» մյուս երկու լիդերներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին՝ իրենց աջակիցների հետ միասին: Այսինքն, ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ էլ առանց Փաշինյանի կլինի:

«Հիմա Փաշինյանի վարկանիշը շատ է բարձր, ու կողքից աջակցության կարիք չունենք: Մենք միայնակ էլ կարող ենք ընտրության գնալ ու լավ արդյունքներ գրանցել: Իսկ թե ինչ կլինի մյուս «Ելք»-ականների՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ, դա իրենց մտածելիքն է»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը»:

Spread the love