Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի արդյունքները պատրաստ են

- in Կրթություն

Ավագ դպրոցներում պետք է փոխվի բովանդակությունը, որպեսզի շրջանավարտներն այլևս կրկնուսույցների կարիքը չունենան:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այս պարագայում մենք չենք ստանում այն արդյունքը, որ պետք է լինի՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի աշակերտներն այլևս դրա կարիքը չունենան: Ավագ դպրոցի զարգացման վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի թերի զարգացածությունը»,- եզրափակեց նախարարը:

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում բացակայում է ծրագրերի բովանդակությունը, մեթոդները նույնպես թերի են:

Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ Տեր Մեսրոպը՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը հանրակրթությանն ամենամեծ վնասն հասցրած անձանցից է։ Այս մասին նա շեշտեց այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում. «Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ ես պետք է այդ կարծիքը հայտնեմ։ Մինչեւ աուդիտն եմ այդ կարծիքը հայտնել եւ շարունակելու եմ պնդել»։

Կրթության գերազանցության ազգային ծրագրի ֆինանսավորման հնարավորության մասին նախարարը հայտնեց, որ հարցը հիմա քննարկվում է։

Spread the love