Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից:

«Չեմ կարծում, և քննարկումն էլ դա ցույց տվեց», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:

Նա նշեց, թե շատ ուրախ է, որ նման քննարկում կա, քանի որ, ըստ նրա, սա բացառիկ երևույթ է Հայաստանում:  Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքում իրեն ընդդիմացողներին, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի և իր դիրքորոշումն արտահայտելու ձևը: Կարծում եմ, որ այնտեղ կոռեկտության որևէ սահման չի խախտվել», – ասաց Արայիկ Հարությունյանը՝ ապա ավելացրեց. «Ընդունվել է ամենաօպտիմալ որոշումը, որ կարող էր ընդունվել»:

Փորձում են ափալ-թափալ «Երևան» հիմնադրամը փակել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ նախարարը նշել էր, թե հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է, իրենց կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ:

«Երբ մարդիկ սեփականաշնորհում են ինչ-որ մի տարածք, իրենց ասում են՝ ինչ-որ մի գումար փոխանցեք «Երևան» հիմնադրամին։ Ես ունեմ երկու տարվա սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակ, մենք դիմեցինք «Երևան» հիմնադրամին, խնդրեցի, որ 100 հազար դրամ եւ ավելի վճարածների ցուցակ տրամադրվի։ Որ համադրեմ, ստուգեմ։ Ես այդ ցուցակը չստացա, չստացավ նաև պատգամավոր Լենա Նազարյանը։ Երեկ պարզ դարձավ որ փորձում են ափալ-թափալ հիմնադրամը փակել»,- ասել է նախարարը և հավելել. «Պետք է այնպես անենք, որ դատարանը միջնորդի՝ կամ լուծարման գործընթացը դադարեցվի, կամ փաստաթղթերը մեզ տրամադրվի»։

Spread the love