Արայիկ Հարությունյանը չի հասցրել օրացույցին նայել

- in Մամուլ

Հրապարակ թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։

Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը: Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում՝ պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար։

Մանավանդ՝ եթե հանկարծ տնօրենը փորձի վճարել արտաժամյա աշխատանքի համար, կարող է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում: Ի դեպ, դրանից առաջ էլ, առանց հաշվի առնելու զորակոչը, Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով հետաձգել էր քննությունները՝ այդպիսով արժանանալով ՊՆ դիտողություններին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20