Արդյո՞ք Սասուն Խաչատրյանը այն կերպարն է, որը որակապես փոխելու է ՀՔԾ-ն

- in Պնակալեզներ
Bazkator

Այսօր կառավարությունը ՀՔԾ պետ է նշանակել Սասուն Խաչատրյանին: Կարծում ենք` անիմաստ է ևս մեկ անգամ անդրադառնալ այն բացառիկ կարևորությանը, որ ՀՔԾ-ն ունի կոռուպցիան արմատախիլ անելու, իշխանության տարբեր ներկայացուցիչների ապօրինություններին իրավական գնահատական տալու հարցերում:

Վահրամ Շահինյանից հետո ՀՔԾ-ն պետք է ղեկավարեր մարդ, որն առանց չափազանցության, հեղափոխական մտածողության կրող է ու կաշկանդված չէ անցյալի այնպիսի կապերով, որոնք լրջորեն կարող են անդրադառնալ նրա այսօրվա գործունեության վրա:

Արդյո՞ք Սասուն Խաչատրյանը այն կերպարն է, որը որակապես փոխելու է ՀՔԾ-ն` այն դարձնելով արդյունավետ աշխատող պետական ինստիտուտ, թե՞ դարձյալ ստիպված ենք արձանագրել, որ կադրային աղքատիկ ռեսուրսների պարագայում կառավարությունն ընտրությունն է կատարել չարյաց փոքրագույնի սկզբունքով:

Վերջին տարիներին Սասուն Խաչատրյանը ղեկավարել է «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը: Սա նրա կենսագրության, այսպես կոչված, լուսավոր դրվագն է, որը ՀՔԾ նոր պետին թույլ է տվել քննադատի աչքով հետևել կոռումպացված քննչական մարմինների, դատարանների գործունեությանը: Մյուս կողմիցԽաչատրյանն ոչ այնքան ակտիվ փաստաբան է եղել, որքան գրասենյակի ղեկավար, որին շատ դեպքերում հասանելի չեն լինում արդարադատության խութերը:

Դրական է այն հանգամանքը, որ Սասուն Խաչատրյանը չի աշխատել ՀՔԾ-ում, այսպես ասածչի անցել Շահինյանի «թրի տակով», ինչը նրա քաղաքականությունը նոր պաշտոնում ավելի անկաշկանդ կդարձնի թե՛ կադրային քաղաքականության և թե՛ կոնկրետ գործերի քննության պարագայում:

Սակայն սրանք տեսական դատողություններ են, որովհետև Սասուն Խաչատրյանի ավելի վաղ շրջանի կենսագրությունը բացահայտում է, որ նա, այսպես ասած, աճել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում, եթե չասենք` եղել է նրա կադրերից մեկը: Հայաստանի նորագույն շրջանի անենատխրահչռակ գլխավոր դատախազի պաշտոնավարման շրջանում ՀՔԾ նոր պետը զբաղեցրել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Երևանի դատախազի պաշտոնները։

Աղվան Հովսեփյանի պարագայում ուղղակի բացառված էր, որ համակարգի պատասխանատու պաշտոններում նշանակվեին առաքինի, նորմալ մարդիկ: Սկզբունքորեն նման բան հնարավոր չենք համարում, սակայն ուզում ենք հուսալ, որ Սասուն Խաչատրյանի դեպքում գործ ունենք բացառության հետ:

Սակայն մի հանգամանք մեր մտավախություններն ավելի ամրապնդում է: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքը տարիներ շարունակ եղել է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «ֆեոդալական տարածքը», որտեղ օդիոզ հանրապետականին էին «պատկանում» բոլոր պետական պաշտոններըթաղապետից սկսած, դատախազով վերջացրած: Աղվան Հովսեփյանը չէր կարող ապարանյան կլանի իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի «կալվածք» ուղարկել ոչ յուրային մեկին: Ինչ է իրենից ներկայացնում Սամվել Ալեքսանյանի կոռուպցիոն բուրգը, կարծում ենք նույնիսկ ավելորդ է ասել: Սասուն Խաչատրյանն առնվազն աչք է փակել Ալեքսանյանի և նրա շրջապատի ապօրինությունների վրա, եթե անգամ չի եղել դրանց գործուն մասնակիցը:
Վարդերի հեղափոխությունից հետո Միխեիլ Սաակաշվիլին մաքրեց ամբողջ իրավապահ, արդարադատության համակարգերըկարծիք հայտնելով, որ հին ու կոռումպացված կադրերով հնարավոր չէ բարեփոխումներ անել: Սա Սաակաշվիլիի հաջողության բանալիներից մեկն էր: Կարծում ենք մերոնց համար վատ չէր լինի երբեմն ուսումնասիրել վրացական հեղափոխության փորձը:

Spread the love