Արմավիրում ցույցեր են՝ պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը

Brnutyun

Արմավիրում սկսվել են բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջում են Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը: Այս մասին հայտնում են «Արմավիրի նախաձեռնող խմբի» տարածած հաղորդագրության մեջ:

«Մեր պահանջն է Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանի հրաժարականը, ինչի համար որպես բողոքի ակցիաներ քաղաքում իրականացվում են երթեր ու հանրահավաքներ սկսած 16.06.2018 -ից։

Ակցիաներն իրականացվում են ամեն օր Արմավիր քաղաքում երթերի տեսքով, իսկ երեկոյան՝ քաղաքային հրապարակում /կարմիր ակումբ/ հանրահավաքներով, որոնք սկսվում են 19:00-ին։ Կարծում ենք շարժումը ավելի ակտիվ թափ կառնի այս շաբաթ»,- ասված է հայտարարության մեջ։

Spread the love