Արտակ Զեյնալյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

- in Պաշտոնական
Artak Zeynalyan

ՀՀ արդարադատության նախարար հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,-  գրել է նախարարը:

Spread the love