Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելիս պետք հնարավորինս քիչ անհանգստացնել քաղաքացիներին

- in Պաշտոնական

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելիս պետք հնարավորինս քիչ անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին, այսօր ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է խոստովանել, որ պետական պահպանության ծառայությունն այս տարիների ընթացքում կայացման շատ լուրջ ճանապարհ է անցել և ես հույս ունեմ, որ կայացման այդ ճանապարհը կշարունակվի և Հայաստանի պետական պահպանության ծառայությունն իր առաջ կդնի, կձևակերպի ծառայության մակարդակը շարունակական ու հետևողականորեն բարձրացնելու խնդիր, այդ թվումոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու առումով, այլև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու ճանապարհով, որը ես պակաս կարևոր չեմ համարում», – ասաց Ն. Փաշինյանն ընդգծելով.

«Կարծում եմ, որ իշխանության և ժողովրդի փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է, իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր միսիա են կատարում, բայց այդ միսիայի կատարման ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն և ժողովուրդ հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտ են»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20