Գասպարյան Վովան բռնել դատում էր, չեմ թողե. Մանվել Գրիգորյանը՝ իր դեմ Դոն Պիպոյի կազմակերպած ակցիաների մասին

Manvel Grigoryan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում անդրադարձել է իր որդու՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կազմակերպած բողոքի ակցիաներին:

Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքն է օգնել Արթուր Ասատրյանին հեռանալ երկրից, քանի որ վերջինիս դատում էին:

«Իմ հետ ընդհանրապես  կոնֆլիկտ չի էլ ունեցել: Արթուր Ասատրյանն ով ա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա, նաբարոդ՝ ես եմ իրան օգնել: Գասպարյան Վովան բռներ էր դատեր, չեմ թողե»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Spread the love