Գյումրիում մի տղամարդու են դանակահարել

- in Սոցիալական
Danakaharutyun

Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում, իրենց շենքի դիմացի պուրակի չգործող լողավազանի մեջ ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 23.30-ին, Գյումրիի Մանուշյան փողոցից ոստիկանություն է բերման ենթարկվել 1983 թվականին ծնված Գևորգ Ի.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շառլ Ազնավուրի հրապարակի թիվ 1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով հարվածել է տղամարդուն և վնասվածք պատճառել:

Դանակը վերցվել է:

Գևորգ Ի.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Նշանակվել է դատաքրեգիտական փորձաքննություն:

Spread the love