Գոռավանցիները փակել են գյուղ մուտք գործող կամուրջը՝ համաձայն չեն ընտրության արդյունքներին

- in Ընտրություններ
Merdzavan gyux

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 10-ին Հայաստանի 18 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավար է ընտրվել Արսեն Բազիկյանը, ով ստացել է 508 ձայն: Վարդգես Դվոյանը հավաքել է 249, Վահագն Խաչատրյանը66, Վահե Նիկողոսյանը 44, Վարդան Պետրոսյանը` 181 ձայն:

Այսօր առավոտից գառավանցիները՝ թեկնածուներ Վարդան Պետրոսյանի, Վարդգես Դվոյանի, Վահե Նիկողոսյանի և Վահագն Խաչատրյանի առաջնորդությամբ, փակել են Վեդիից Գոռավան մուտք գործող կամուրջն ու պահանջում են անվավեր ճանաչել իրենց գյուղում անցկացված ընտրությունների արդյունքները և հրավիրում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որովհետև ըստ իրենց, ընտրակաշառք է բաժանվել գործող գյուղապետ, թեկնածու Արսեն Բազիկյանի կողմից, որն ապացուցող տեսագրությունն ու ձայնագրությունը ներկայացրել են նաև ոստիկանությանը, սակայն ինչպես Արարատի մարզպետարանից, այնպես էլ՝ ոստիկանությունից այս պահի՝ 14:00 դրությամբ, դեռևս արձագանք չկա:

Գոռավանցիները, մեզ հետ հեռախոսազրույցներում, հավաստում են, որ իրենք վճռական են տրամադրված և գյուղ մուտք գործող կամուրջը փակ են պահելու այնքան ժամանակ մինչև որ խնդիրը չարժանանա պատկան մարմինների ուշադրությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20