Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ Եպիսկոպոսյանին

Bazkator

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ որպես Սյունիքի կամ Արմավիրի մարզպետի հավանական թեկնածու քննարկվում է ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի թեկնածությունը:

Սյունիքի և Արմավիրի մարզպետների պաշտոնները շարունակում են թափուր մնալ, քանի որ այդ պաշտոններում թեկնածուներ պետք է առաջադրի «Ծառուկյան» դաշինքը:

Քիչ հավանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարզպետ նշանակել մի մարդու, ում անունն անմիջականորեն է կապված 2008թ. մարտի 1-ի սպանդի կազմակերպման հետ:

Ավելացնենք նաև, որ Եպիսկոպոսյանը հեղինակություն չէր վայելում նաև ԱԱԾ-ում, որտեղ գործից անտեղյակի և խիստ կոռումպացվածի ու դավաճանի համբավ ուներ»:

Spread the love