Եթե հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ լինի, ապա կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն

Պետական եկամուտների կոմիտեն գնագոյացման հետ որևէ հարց լուծելու ոչ գործառույթ ունի, ոչ՝ ցանկություն, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Արձագանքելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ խոշոր սուպերմարկետները, եթե գան ԱԱՀ-ի դաշտ, կբարձրացնեն ապրանքների գները, Դավիթ Անանյանն ասաց.
«Այո, այդպիսի գնահատականների մասին ես էլ եմ լսել: Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»:
Spread the love