Ելիզավետա Դանիելյանը թերևս չի ընտրվի. էս կնիկ դատավորն ա կարևո՞ր, թե …

- in Իրավունք
Manvel Grigoryan

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 11-ին, փակ գաղտնի քվեարկությամբ պետք է կայանա ընտրությունը, սակայն երեկ ԱԺ քառօրյա լիագումար նիստում, քանի որ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը շատ անսկզբունքային էր և որևէ կարծիք չուներ ո՛չ Ժիրայր Սէֆիլյանի, ո՛չ որևէ քաղբանտարկյալի ու դատական պրակտիկայում առկա արատավոր երևույթների մասին, ուստի Ելք և Ծառուկյան դաշինք խմբակցություններն, ինչպես հայտարարեցին Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը, չեն մասնակցելու քվեարկությանը: Էդմեն Մարուքյանը նաև հույս հայտնեց, որ դրա արդյունքում հուսով են ՍԴ նոր դատավորը չի ընտրվի:

Արդեն բուն նիստում պատգամավորներն աղմկում էին, երբ ԱԺ նախագահ Արա բաբլոյանը սկսեց կարգի հրավիրել նրանց, գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը նետեց, թե քննարկում ենք անում, հիմա էս կնիկ դատավորն ա կարևո՞ր, թե՝ ձեր խոսացածը …

Spread the love