Երկու ամսում Հայաստանում շատ փոփոխություններ ենք տեսնում

- in Պաշտոնական
richard Mils

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է շեշտադրել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը։

Դրան էր ուղղված «ՀՐԱՇՔՈՎ լի կյանքը» արշավը, երբ հայերեն թարգմանվեց «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր՝ ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար։ Այժմ ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է գրքի մոտիվներով նկարահանված հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը, որի բացումը կատարեց դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանը ասաց, որ վերջին երկու ամսում փոփոխությունները նկատելի են, և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվման, նրանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլեր դեսպանատունը շարունակելու է անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Ի դեպ՝ դեսպանի տեղեկացմամբ՝ այսօր հանդիպում է ունեցել նախարար Մանե Թանդիլյանի հետ և քննարկել ոլորտին առնչվող հարցերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20