«Զադնի» չկա. «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի

- in Մամուլ
Gagik Carukyan

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին և ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարկելուց և այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց:

Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20