Ընդդիմությունը հաղթել է Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում

- in Ընտրություններ
Yntrutyun

Սլովենիայում կիրակի անցկացված արտահերթ խոհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Յանեզ Յանշայի ընդդիմադիր, հակամիգրացիոն «Սլովենական դեմոկրատական կուսակցությունը» (SDS)՝ ստանալով ընտրողների 25 տոկոսի աջակցությունը: Կուսակցությունը 90 աթոռ ունեցող խորհրդարանում կստանա 25 տեղ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 51,5 տոկոս:

LMS ձախակենտրոն կուսակցությունը երկրորդ տեղում է: Այն հավաքել է 12,6 տոկոս ձայն: 9,8 տոկոս ձայներով երրորդ տեղում է նախկին վարչապետ Միրո Ցերարի «Ժամանակակից կենտրոնամետ կուսակցությունը»: Ցերարը 2018 թվականի մարտին վաղաժամ լքել էր պաշտոնը: Նրա պաշտոնաթողությունը պայմանավորված էր երկրի գերագույն դատարանի որոշմամբ, որով չեղարկվել էին երկաթուղու շինարարության հարցով անցկացված հանրաքվեի դրական արդյունքները:

Spread the love