Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով շարունակվում Է տրանսպորտային կոլապսը

Tbilisi

Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն Է, ինչ շարունակվում Է տրանսպորտային կոլապսը: Առավոտից, ինչպես հայտնում Է «Ռուսթավի-2»-ը, լեփ-լեցուն են հասարակական տրանսպորտի կանգառները, իսկ քաղաքում չտեսնված խցանումներ են:

Բոլորը, հատկապես նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, գանգատվում են, որ աշխատավայր հաջողվում Է հասնել առնվազն մեկժամյա ուշացումով: Քաղաքապետարանի որոշմամբ՝ ավտոբուսներն ուղեւորներին սպասարկում են անվճար, բայց դրանք բոլորն Էլ գերբեռնված են:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն որոշել Է գործադուլավոր մեքենավարների հետ բանակցություններ անցկացնել այն բանից հետո, երբ դատապարտել Էր նրանց գործողությունները եւ գործադուլը որակել բնակչությանը շանտաժի ենթարկելու փորձ:

Նախօրյակին առաջին հանդիպումը կայացել Է Թբիլիսիի քաղաքապետարանում: Քանի որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության հասնել, Կալաձեն անձամբ Է ուղեւորվել դեպո՝ գործադուլավոր մեքենավարների հետ հանդիպման, բայց այս անգամ Էլ չի հաջողվել արդյունքի հասնել:

Արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցում Է շուրջ 500 մարդ, նրանցից 140-ը հացադուլ են հայտարարել:

Մետրոպոլիտենի մեքենավարները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 45 տոկոսով: Քաղաքապետարանի տվյալներով՝ հրահանգիչ մեքենավարի ամսական աշխատավարձը գերազանցում Է 2,1 հազար լարին (ավելի քան 870 դոլար), իսկ մեքենավարինը՝ ավելի քան 1,8 հազար լարին (ավելի քան 737 դոլար): Թբիլիսիի քաղաքագլուխը քանիցս ասել Է, որ «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» ռեսուրսներ չունի մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու այն չափով, որ չափով դա պահանջում են գործադուլավորները:

Spread the love