Թրամփը կոպտել է G7-ի առաջնորդներին. WSJ

donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթաժողովի մասնակիցների հանդեպ իրեն կոշտ ու կոպիտ է պահել քննարկումների ժամանակ, հայտնում է The Wall Street Journal թերթը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ բոլորի ներկայությամբ ԵՀ ղեկավարին անվանել է «դաժան մարդասպան»՝ նրան քննադատելով տուգանքների համար, որոնք Բրյուսելը սահմանել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների դեմ։

Թրամփի դժգոհությունն էր առաջացրել նաեւ այն հանգամանքը, որ անհնար է առեւտրի մասին ուղիղ բանակցություններ վարել Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ՝ շրջանցելով ԵՀ-ն։

Մեկ այլ բանավեճի ժամանակ, որը նվիրված էր իրանական գործարքին ու ահաբեկչության դեմ պայքարին, ԱՄՆ նախագահը Մակրոնին ասել էր , որ վերջինը լավատեղյակ է իրավիճակին, քանի որ «բոլոր ահաբեկիչները Փարիզում են գտնվում»։

Պարբերականը գրում է, որ Թրամփը միանգամայն կոպիտ է վարվել վարչապետ Սինձո Աբեի հետ, խոսելով Եվրոպայում ներգաղթի խնդիրների մասին։ «Սինձո, քեզ այդ խնդիրները չեն սպառնում, բայց ես կարող եմ քեզ 25 մլն մեքսիկացիներ ուղարկել, ու դու շատ արագ կլքես պաշտոնդ»,- ասել է Թրամփը, հաղորդում է աղբյուրը։

Spread the love