Ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ միմյանց լրացնելով

- in Ընտրություններ
Andreas Ghukasyan

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դառնում է կուսակցություն՝ «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվանումով, որն առաջիկայում մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան»-ի համակարգող Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ կուսակցության վարչությունը իր թեկնածությունն է առաջադրելու կուսակցության նախագահի պաշտոնում: Անդրիաս Ղուկասյանը հավելեց,  որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ միմյանց լրացնելով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments