Ի՞նչ են ասում Վարդան Ղուկասյանն ու Սամվել Ալեքսանյանը

vardan-gukasyan

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանից լրագրողները հետքրքրվեցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ-ն իր դեմ էլ փաստեր ներկայացնի և գործ հարուցի: «Քո դեմ, ավելի շուտ, քան թե իմ»,- վրդովվեց Ղուկասյանը:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե կասկածներ ունեցե՞լ է, որ բանակին տրված իր օգնությունը, որը ԵԿՄ միջոցով էր ուղարկվում, տեղ չի հասել, և տևական ժամանակ իր ու Մանվել Գրիգորյանի հարաբերությունները սրված են եղել: Ալեքսանյանն ասաց, որ ինքն անձամբ է օգնություն հասցրել բանակին: «Ես իմ օգնությունը ուղարկել եմ Ղարաբաղ, կարաք Ղարաբաղից հարցնեք»,- ասաց նա:

Spread the love