Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

- in Տեսանյութեր
Manvel Grigoryan

Իմ համար խորը անակնկալ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ-ի բացահայտումները իր ղեկավարի մասին:

Նա վստահ է, որ եթե հաստատվի ԱԱԾ-ի բացահայտությունները, ապա կարող է ասել, որ Գրիգորյանը այդ ամենը չէր կարող մենակ անել: «Ես էլ եմ համակարծիք, որ եթե այս ամենը կազմակերպված է, անմեղության կանխավարկածը պահելով, որովհետեւ սպասում ենք, որ քննությունն ավարտվի, երբ ամբողջական հայտարարությունը կտարածվի, ես իմ կոշտ դիրքորոշումով հանդես կգամ: Ես էլ եմ կարծում, որ եթե այս ամենը իրական է, մի հոգի չի արել»,- ասել է Մանուկյանը՝ նշելով, որ հրապարակված կադրերն իր համար խորը անակնկալ էր:

Spread the love