Ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, և վերջ:

Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»:

Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երևանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռևս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում»:

Spread the love