Ինչպիսի՞ մարտական հնարավորություններ ունի Gerald Ford ավիակիրը

- in Միջազգային
nav

National Interest պարբերականը պատմել է ամերիկյան նորագույն՝ USS Gerald Ford ավիակրի հնարավորությունների մասին։

Պարբերականը նշում է, որ USS Ford-ի առավելություններից մեկը AB1 ատոմային երկու ռեակտորներն են, որոնք ավիակիրը 600 մեգավատտ էներգիայով են ապահովում։

Հզոր ռեակտորները թույլ են տվել ավիակրի վրա էլեկտրոմագնիսային EMALS կատապուլտ և էլեկտրամեխանիկական AAG աերոֆինիշեր տեղադրել, որոնք կարող են ապահովել ինքնաթիռների ավելի արագ թռիչքն ու վայրէջքը։

USS Ford-ի վրա տեղադրված է Dual Band Radar (DBR) ռադարային համակարգը։

USS Ford-ի օդային թևը հարձակողական և պաշտպանողական գործողությունների  հիմնական միջոցն է։ Ավիակրի վրա F-35C կործանիչների երկու սավառնակ է տեղադրված, ևս երկու սավառնակ F/A-18 E/F բորտային հարձակվողների համար։

Ավիակրի վրա վեցերորդ սերնդի կործանիչներ կարող են տեղակայվել։

Spread the love