Ինչպիսին կլինի մարդկության ապագան

Erkir molorak

Ֆիզիկայի պրոֆեսոր և գիտության հանրայնացման ջատագով Միթիո Կակուն խոսել է նրա մասին, թե ինչպիսին է լինելու մարդկության ապագան՝ գրում է vlasti.net-ը:

Բժշկության բնագավառում մենք ոչ միայն պայքարում ենք հիվանդությունների դեմ, այլև փորձում են կատարելության հասցնել մարդկային մարմինը և բացահայտել ծերացման գործընթացի համար պատասխանատու գեները: Մենք արդեն մեկուսացրել ենք շուրջ 60 գեներ, որոնք պատասխանատու են ծերացման գործընթացի համար: Ես հավատում եմ, որ 2100 թ. մենք կկարողանանք հասնել ոչ միայն թվային, այլ նաև կենսաբանական անմահության:

Մենք կկարողանանք վերակենդանացնել տասնյակ հազարավոր տարիներ առաջ Երկրագնդի վրայից անհետացած արարածներին: Մենք արդեն ունենք մաամոնտի և նեանդերթալցու գենոմը:

Ապագան որոշող երեք գործոններն են`արհեստական ինտելեկտը, կենսատեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան: Ընդհանուր առմամբ նրանք կաշխատեն բարգավաճման և զարգացման համար:

Արհեստական ինտելեկտը, ինձ թվում է, կստեղծի ավելի մեծ արդյունաբերություն, քան ներկայիս ավտոմոբիլային արդյունաբերությունն է: Ավտոմեքենան ինքը կդառնա ռոբոտ: Վտանգն այն է, որ ռոբոտները մի օր կգիտակցեն իրենք իրենց:

Մենք կունենանք արևային էներգիա, որը ավելի էժան է, քան հանածո էներգիան: Ենթադրվում է, որ 21-րդ դարի կեսերին առաջին ջերմամիջուկային ռեակտորը կստեղծվի:

Ցանկացած տեխնոլոգիա երկակի սուր է: Այն կարող է օգտագործվել ինչպես հիվանդությունների, անգրագիտության, աղքատության, այնպես էլ մարդկանց դեմ: Հետևաբար մենք պետք է վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ հզոր տեխնոլոգիաները:

Ամեն ինչի բանալին կրթությունն է, մենք պետք է մարդկանց կրթենք այնպես, որ հասարակությունները չբաժանվեն միմյանց հետ պատերազմող փոքր խմբերի:

Spread the love