Ինքնապաշտպանության բնազդից ելնելով, Սերժ Սարգսյանը կամ քրեաօլիգարխիան ստիպված էին զոհաբերել միմյանց

- in Կեղտոտ լվացք
oligarxia

Մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ընդամենը ցանկություն է, դոգմա չէ, այդ հարցերը պետք է քննարկվեն` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ում որդեգրել են մարտավարություն, որն ակնհայտորեն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակապես ցանկություն չունիՀՀԿ-ի հետ քննարկել որևէ հարց. վարչապետն, ըստ էության, գտել է այն մեխանիզմը, որը թույլ կտա արտահերթ ընտրություններ նախապատրաստել առանց նախկին կառավարող կուսակցության հետ պայմանավորվածությունների:

ՀՀԿ-ն ապրիլի 23-ից հետո, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն չի կարողանում ադապտացվել նոր իրականությանը:

Ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է` հեռանալուց նշեց Սերժ Սարգսյանն, ինչը նշանակում էր, որ հեռացող նախագահը հրապարակավ իշխանությունը հանձնում է Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ-ում ադեկվատ չգնահատեցին ստեղծված իրավիճակը` չգիտակցելով, որ իրենց թիմում չունեն որևէ այլ գործիչ, ում միջոցով կարողանան պահել իշխանությունը:

Կարեն Կարապետյանի կամայսպես կոչված, ռուսական կուսակցության պարտիան լուրջ չընդունվեց անգամ Մոսկվայում ավելի բորբոքելով համաժողովրդական շարժումը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ընդամենը յոթ օրով երկարաձգեց իր գոյություն չունեցող իշխանությունը` վերջնականապես փակելով հեղափոխության հետ երկխոսելու հնարավորությունը:

Վահրամ Բաղդասարյանի այսօրվա հայտարարությունը նույնպես քաղաքական համարժեքությունից դուրս է. հակակոռուպցիոն կամպանիան արագ տեմպերով կազմաքանդում է ՀՀԿ-ն` նոսրացնելով նրա խմբակցության շարքերը: Առաջիկա օրերին ՀՀԿ-ն կկորցնի իր վերջին զենքը, որի միջոցով բացահայտ կամ քողարկված շանտաժի էր ենթարկում նոր կառավարությանը. Վահրամ Բաղդասարյանն այլևս չի լինելու խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ինչը ենթադրում է, որ կառավարությունը նույնիսկ ֆորմալ առումով նրա հետ ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չունի:

Թավշյա հեղափոխության մեկնարկից սկսածՀՀԿ-ն ամեն օր հոխորտացել է ոտքերի տակից կորցնելով հողը:

Ոչ ադեկվատ վարքագծի հետևանքով ՀՀԿ-ն չհասցրեց ինքնադրսևորվել որպես ընդդիմադիր քաղաքական ուժնույնանալով հակահեղափոխության ռևանշի հետ: Հակակոռուպցիոն կամպանիայի առաջին քայլերն ապացուցեցին, որ ՀՀԿ-ն չունի անգամ հակահեղափոխության ռեսուրս. օլիգարխիան, մեղմ ասած, չի պատրաստվում դիմադրել հանուն Սերժ Սարգսյանի, առավել ևս` ՀՀԿ-ի:

Ադեկվատությունը թերևս չի կորցրել միայն Սերժ Սարգսյանը, ովդատելով հրապարակային հազվադեպ առիթներից, առանձնապես մտահոգված չէ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ օլիգարխիայի ճակատագրով: Սերժ Սարգսյանը նմանվել է խորտակվող նավի նավապետին, ով կարողացել է լուծել թերևս միայն իր անվտանգության և ապահովության հարցը:

Սերժ Սարգսյանը թերևս մխիթարվում է այն փաստով, որ չարժանացավ Յանուկովիչի անփառունակ ճակատագրին` ճիշտ ժամանակին ընդունելով իր պարտությունը:

Վերջին հաշվովիր տասնամյա կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանը հասունացրել է այս հանգուցալուծումը, երբ ֆորս-մաժորային իրավիճակում ինքնապաշտպանության բնազդից ելնելով, Սերժ Սարգսյանը կամ քրեաօլիգարխիան ստիպված էին զոհաբերել միմյանց` հանուն սեփական փրկության: Առաջինը կողմնորոշվեց Սերժ Սարգսյանը:

Spread the love