Ի գիտություն ՌԴ մեկնողների. ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել

- in Պաշտոնական
futbol

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՌԴ մեկնողների համար։

«Ռուսական կողմից ստացված տեղեկության համաձայն՝ 2018թ. հունիսի 4-ից հուլիսի 15-ը օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը և ելքը Ռուսաստանի Դաշնություն, ովքեր այցելում են՝ որպես 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության (ՖԱԱ) հանդիսատես, իրականացվում է առանց մուտքի արտոնագրի ձևակերպման՝ հանդիսատեսի անհատականացված քարտի՝ երկրպագուի անձնագրի հիման վրա, առանց անձը հաստատող վավեր փաստաթղթով մուտքի արտոնագրի ձևակերպման: Երկրպագուի անձնագրի նմուշը հասանելի է հետևյալ հղումով՝ :

Հավելենք, որ ՌԴ նախագահի 2017թ. մայիսի 9-ի թիվ 202 հրամանագրի համաձայն՝ 2018թ. մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՖԱԱ կազմակերպիչ քաղաքներում գտնվող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները պետք է գրանցումը ձևակերպեն գտնվելու վայրում՝ յուրաքանչյուր նշված վայր ժամանելու պահից սկսած երեք օրվանից ոչ ուշ ժամկետում»,- նշել են ԱԳՆ-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20