Ծառուկյանի որդուն բանակից ազատելու հարցով Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին, բանակից ազատելու հարցը, մինչև կառավարության նիստի օրակարգ մտնելը, նախ հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նա իր մոտ է կանչել սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին և կոշտ խոսակցություն ունեցել նրա հետ այդ թեմայով՝ նշելով, որ եթե իր որդին ծառայության է մեկնում Արցախ, ուրեմն բոլորն էլ պետք է նույն կերպ վարվեն։

Վարչապետը նաև հստակ հանձնարարականներ է տվել՝ ստուգելու բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների որդիների ծառայության հետ կապված տեղեկությունները: Ու միայն այդ ամենից հետո է իրավիճակը փրկելու նպատակով տարածվել Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի՝ նա հորդորում է սպորտի նախարարին հեռացնել որդու անունը ազատվողների ցանկից։

Spread the love