Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկներ են ներկայացնում

KYH

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել Ծառուկյան կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը

Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը

Նաիրի Էդիկի Բախշյանը

Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը

Սլավիկ Սուրենի Ամիրյանը

Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը

Աղասի Մամիկոնի Հակոբյանը

Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմելու է նաեւ արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը շնորհել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հրանտ Դավթյանին: ԿԸՀ-ն Հրանտ Դավթյանին պատգամավորական մանդատ տալու որոշում ընդունեց հունիսի 20-ին կայացած հերթական նիստի ընթացքում:

Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝ 12-րդ ընտրական տարածքից: Նրա թափուր մանդատը պետք է բաժին հասներ նույն ընտրական տարածքում Սիմոնյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուին, սակայն նույն ընտրական տարածքում դաշինքի տարածքային ցուցակում ընդրկգված մյուս բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ այդ պարագայում թափուր մանդատը տրվում է դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ուժը կորցրած ճանաչեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումները:

Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Թամարա, Վոլոդյայի Սարգսյանը, Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը, Նաիրի Էդիկի Բախշյանը, Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը, Սլավիկ Սուրենի Ամիրյանը, Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը, Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը, Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Spread the love