Կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ

Arcrun Hovhannisyan

«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»:

Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի է՝ պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ։

«Երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախում եղել են կամավորական խմբեր, ՊԲ մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն։ Հիմա կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մասի պիտույքների, սնունդի և մնացածի մասին է խոսքը, որ գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը»,- հայտարարեց նա։

Spread the love