Ա. Սարգսյանը կարո՞ղ է դառնալ ԵԿՄ-ի կոնսենսուսը

- in Կարծիք
Aram_Z_Sargsyan

ԵԿՄ վարչությունն այսօր դադարեցրել է միության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ըստ ամենայնիսա առայժմ միակ կոնսենսուսն է, որին եկել են Երկրապահի շենքում մի քանի օր քննարկումներ անցկացնող հրամանատարները: Համենայն դեպս ոչինչ հայտնի չէ նոր համագումարի գոնե մոտավոր ժամկետների մասին:

Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում. այսօր ասել է ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Այս հայտարարություննինչքան էլ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը, ԵԿՄ այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ձգտման դրսևորում է: Ամբողջ խնդիրն այն է, որ երկրում որակապես իրավիճակ է փոխվել չկա այն համակարգը, որին ինտեգրված էր Երկրապահի նախկին էլիտան, իսկ նոր իշխանությունները սկզբունքորեն դեմ են արտոնությունների համակարգին և, բնականաբար, այս հենքով հրաժարվելու են հարաբերություններ հաստատել ԵԿՄ-ի հետ:

Կարճ ասածՆիկոլ Փաշինյանի թիմին նոր «Մանվել» պետք չէ, ինչը ենթադրում է պետության և ԵԿՄ-ի հարաբերությունների որակական վերանայում: Պատահական չէ, որ հայտնի հրամանատար Սասուն Միքայելյանն, ով նաև Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է, չի մասնակցում ԵԿՄ-ում տեղի ունեցող քննարկումներին ակնարկելով նույնիսկ, թե միությունը առաքելություն չունի: Միքայելյանն, իհարկե, կատեգորիկ է արտահայտվել, սակայն նրա դիրքորոշումն, ըստ ամենայնի, տեղավորվում է նոր քաղաքական իրավիճակի համատեքստում: Նոր իշխանությունն ԵԿՄ-ի հետ կապված ծրագիր չունի և, ամենայն հավանականությամբ, սպասում է այն ազդակներին, որոնք կարող են գալ ԵԿՄ-ից:

ԵԿՄ-ում ընթացող քննարկումներին չմասնակցող մեկ այլ հրամանատարՌուբեն Գևորգյանն, երեկ ասել է, թե ԵԿՄ-ն կարող է վերագտնել իրեն, եթե միության ղեկը ստանձնի Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկը, կոնկրետ Արամ Սարգսյանը:

Մեծ է վտանգը, որ ԵԿՄ-ն` գեներալ Մանվելի և քրեաօլիգարխայի ստվերից ազատվելով, հայտնվելու է անորոշության և տարբեր հրամանատարների հակասությունների հորձանատում:

Նման ընթացքը նույնիսկ անխուսափելի է, որովհետև ԵԿՄ-ում չկա խարիզմատիկ առաջնորդ, որի շուրջ կարող է ձևավորվել կոնսենսուս: Մյուս կողմից` երբ իշխանությունները սկզբունքորեն հրաժարվում են, այսպես կոչված, միջամտությունների քաղաքականությունից, շատ մեծ է վտանգը, որ, այսպես կոչված, օլիգարխիկ սեգմենտից կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խաղադրույք կատարել ԵԿՄ հակամարտ թևերի վրա: Նման հեռանկարը վերջնականապես կարող է փոշիանցել ԵԿՄ ռեսուրսները, պոտենցիալը:

Ստեղծված իրավիճակում Արամ Սարգսյանն իսկապես կարող է դառնալ ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը: Նախմիության անունը դարձյալ կասոցացվի սպարապետ Վազգեն Սարգսյանի, նրա գործի շարունակության հետ, բացի այդ Արամ Սարգսյանը կրեատիվ գաղափարների կրող է և կարող է մի կողմից միությունը վերադարձնել իր գաղափարական ակունքին, մյուս կողմից` ԵԿՄ գործունեությունն ադապտացնել նոր իրողություններին, նոր Հայաստանի համատեքստին:

Այն պարագայում, երբ պետությունը հրաժարվում է միջամտության քաղաքականությունից, ԵԿՄ-ն` իր ներքին կոնսոլիդացիայով, պետք է ապացուցի, որ իր կենսագրությունն անքակտելիորեն կապված է Երրորդ հանրապետության պատմության հերոսական էջերի, Վազգեն Սարգսյանի բարոյական, քաղաքական ժառանգության հետ:

ԵԿՄ-ն պետք է վերադառնա իր արմատին` ինտեգրվելով նոր Հայաստանին: Այս առաքելությունը բոլորից հաջող կարող է իրականացնել Արամ Սարգսյանը:

Spread the love