Համակարգչի մկնիկի միջոցով մահացու հիվանդությունները հայտնաբերելու միջոց է գտնվել

mard

Թրթռացող մկնիկը, էջերի դանդաղ փոփոխումը և համացանցում տեղեկության կրկնակի որոնումը կարող են Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդության նախանշաններ լինել։

Նման եզրակացության են հանգել Microsoft-ի և Հյուսիսային Կարոլինայում Դյուքի համալսարանի գիտնականները, գրում է The Wall Street Journal-ը։

Մասնագետներն ուսումնասիրել են Bing որոնողական համակարգն օգտագործող 31 մլն ամերիկացու տվյալներ։ Գիտնականներն ընտրել են նաև 703 մարդու, որոնք տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ։

Այժմ նրանք ծրագրում են այդ մարդկանց առցանց ակտիվությունը համեմատել կամավորների հետ, որոնք արդեն ախտորոշում ունեն։

Spread the love