Հայաստանի թավշյա հեղափոխության արցախյան արձագանքը

Hayk Khanumyan

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ակնհայտ էր, որ փոփոխությունների որոշակի անհրաժեշտություն է լինելու Արցախում:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն ու Արցախն, ըստ էության, գտնվում են տնտեսա-քաղաքական միևնույն համակարգում, իսկ այդ պարագայում Արցախում չի կարող քաղաքական ստատուս-քվոն ստատիկ մնալ Հայաստանի մասշտաբային փոփոխություններից համատեքստում:

Մյուս կողմից` խնդիրը բարդ է ու խորքային և պետք չէ մակերեսային դատողությունների մակարդակում ինչ-որ հեղափոխություն կամ ֆորս-մաժորային իրավիճակ կանխատեսել Արցախում:

Մի կողմից Հայաստանի նոր, դինամիկ իշխանության համար դժվար է արդյունավետ աշխատել Արցախի իշխանության հետ, որն, ըստ էության, հայաստանյան նախկին համակարգի կցորդն է, մյուս կողմիցԱրցախի առանձնահատկությունները տեղ չեն թողնում հեղափոխական փորձարկումների համար և ԼՂՀ-ում բարեփոխումները պետք է իրականացվեն, այսպես կոչված, վերևից առանց ցնցումների:

Հայաստանի հեղափոխության արցախյան «պատճենահանումը» ադեկվատ չի լինի նաև Արցախի ինքնիշխանության տեսանկյունից` ներհայկական հարաբերություններում և միջազգային հարթակներում հանգեցնելով ԼՂՀ սուբեկտության անխուսափելի սահմանափակմանը:

Արցախի հասարակությունն, անշուշտ, խանդավառված է հայաստանյան զարգացումներից, սակայն Արցախի արդիականացման լավագույն տարբերակը հեղափոխությունը չէ, որն ավելի շատ ոչ թե բարեփոխումների ազդակ կարող է լինել, այլ հակառակորդի առիթավորման պատճառ:

Ստեփանակերտում երեկ ԱԱԾ հատուկջոկատայինները կենցաղային հողի վրա վիճաբանել են երկու քաղաքացիների հետ և ծեծի են ենթարկել նրանց:

Սա այն կայծն է դարձել, որն Արցախի մայրաքաղաքում տարերային հուզումների ալիք է բարձրացրել: Բնականաբար, մարդիկ ընդվզում են ոչ միայն կոնկրետ դեպքի, այլ տարիներ շարունակ ԼՂՀ-ում ուժայինների կատարած ապօրինությունների դեմ: Պատահական չէ, որ երեկ և այսօր Ստեփանակերտի կենտրոնական փողոցն արգելափակած մարդիկ պահանջում են ոստիկանապետի և ԱԱԾ պետի հրաժարականները: Գլոբալ իմաստով` Ստեփանակերտի փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում են փոփոխություններ:

Դրականն այն է, որ Արցախի իշխանություններընախագահ Բակո Սահակյանի մակարդակով, օպերատիվ արձագանքել են տեղի ունեցածին, մասնավորապես նախագահը խոստացել է պատժել երեկվա միջադեպի մեղավորներին:

Սակայն նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ արցախցիների զայրույթի պատճառները շատ ավելի խորքային են, ինչը ԼՂՀ իշխանություններից պահանջում է ավելի ինստիտուցիոնալ մոտեցումներ, բարեփոխումների հստակ ծրագիրկոնկրետ ժամկետներով և թիրախներով, նույնիսկ կադրային լուծումներով ուժային կառույցներում:

Արցախցիները պահանջում են փոփոխություններ, սակայն խիստ անցանկալի ու վտանգավոր է, որպեսզի դրանք իրականություն դառնան հեղափոխական ճանապարհով: Իշխանությունները պետք է հստակ քաղաքական ուղերձով հասկացնեն, որ գիտակցում են փոփոխությունների անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը պետք է թերևս հայտարարի, որ ինքն ընդամենը անցումային նախագահ է, ով 2020թ-ին արբիտրի կարգավիճակով երաշխավորում է նախագահական մրցակցային ընտրությունների անցկացումը: Այս հայտարարությունը կկոտրի ԼՂՀ իշխանությունների անփոխարինելիության վտանգավոր թեզը և, ըստ էության, կդառնա Հայաստանի թավշյա հեղափոխության արցախյան արձագանքը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։

Երկուստեք կարևորվել է հանրապետությունում կայունության և օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն և մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։

Spread the love