Հայաստանում շատ չեն մարդիկ, ովքեր տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին

LGHH

Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին. Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։

Այս համատեքստում Խառատյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ոնց որ հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ոնց որ Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», – ասել է Խառատյանը։

Տրամաբանությունը պետք է փոխվի և փոխվում է։ Մենք անցյալների և ներկաների մասին չենք խոսում, երբ հարցը վերաբերվում ՀՀ շահինասել է Խառատյանն արդարացիորեն նկատելով, որ չեն լինում նախկին դիվանագետներ:

Արսեն Խառատյանի ասածները միանգամայն տրամաբանական են և բխում են ռացիոնալ քաղաքականության հրամայականից: Գոյություն ունի նաև համաշխարհային փորձ, երբ, օրինակ, ԱՄՆ-ն իր նախկին նախագահների կամ պետքարտուղարների ներուժն օգտագործում է դիվանագիտական բոլոր այն ուղղություններում, որտեղ պաշտոնական Վաշինգտոնը ներկայացված լինել չի կարող:

Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր հայտարարություննույնիսկ ռացիոնալ, պետք է հնչի ճիշտ ժամանակին մի շարք գործոններ հաշվի առնելով և, որ ամենակարևորն է` բերված օրինակները պետք է համարժեք լինեն:

ԼՂ խնդրում համազգային կոնսեսուսի և կադրային ողջ պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտություն կա, սակայն պարտադիր չէ դրա մասին հրապարակայնացնել մի շարք գործոններից ելնելով: Դիվանագիտական հարաբերություններում ընդունված չէ մարտավարական հնարավոր հնարքների բացահայտումը, որովհետև դրանից հետո դրանք պակաս արդյունավետ են դառնում: Մյուս կողմից հանրային տրամադրությունները պետք է նախապատրաստել նրան, որ համազգային խնդիրների սպասարկման գործընթացում անհրաժեշտ է նախկինների պոտենցիալի օգտագործումը: Սակայն դա պետք է անել հնարավորինս զգույշ, որովհետև դեռ գործում է հեղափոխության էյֆորիանհանրային կարծիքը տրամադրելով այն ամենի դեմ, ինչը կապված է մինչհեղափոխական Հայաստանի հետ: Հանրային ընկալումների մեջ Սերժ Սարգսյանը նույնանում է ոչ թե դիվանագիտության, այլ քրեաօլիգարխիայի հետ:

Մյուս կողմից` երբ բերվում է Խաչատուրովի խիստ անհաջող օրինակը, ցանկացած գաղափար արժեզրկվում է, որովհետև համազգային կոնսոլիդացիայի ամենաընդգրկուն բանաձևը նույնիսկ պետք է բացառի կոռումպացված այս գեներալի մասնակցությունը:

Սակայն շատ հնարավոր էԽառատյանն ավելի գլոբալ խնդիր է արծարծում հասկացնելով, որ նոր իշխանության կողմից Սերժ Սարգսյանին տրված են անվտանգության և անձեռնմխելիության որոշակի երաշխիքներ: Այս պարագայում քննարկման ռակուրսը միանգամայն այլ բնույթ է ստանում:

Եթե նոր իշխանությունների խնդիրը քաղաքական մշակույթի արմատավորումն է, որը ենթադրում է քաղաքական հանդուրժողականության ձևավորում պետական ինստիտուտների, սիմվոլների և դրանց կրողների հանդեպ, ապա մոտեցումը միանգամայն ողջունելի է: Այլ կլինի իրավիճակը, եթե Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր իշխանության լոյալությունն ունենա, այսպես կոչված, արտաքին կոմպոնենտ, ինչն արդեն որոշակի ռիսկեր է ծնում երկրի անվտանգության և կայունության համար:

Ամեն դեպքում` Արսեն Խառատյանը համարձակ տեսակետ է արտահայտել, որը մեծ հաշվով ողջունելի է. մեր ականջները պետք է սովորեն լսել ոչ պոպուլյար, ռացիոնալ մտքեր, որոնցում չկան հիշատակումներ աղմկոտ տեսարանների ու թամաշաների մասին:

Spread the love
  • 21
    Shares