Հեղափոխությունն էլ ունի իր տզրուկները. ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հայտնվել են այդ դերում

cuyc 1

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում ութ նոր մարզպետներ նշանակեց:

Կոնկրետ անձանց նշանակումներին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում. ավելի էական է մարզպետների նշանակման սկզբունքը: Տարածքային կառավարման մարմինները նույնպես ձևավորվեցին, այսպես կոչված, կոալիցիոն սկզբունքովչնայած կոալիցիա, որպես այդպիսին փաստսթղթավորված, գոյություն չունի:

Մեր կարծիքովմարզպետները պետք է նշանակվեին բացառապես մասնագիտական, պրոֆեսիոնալ հատկանիշներից ելնելով: Կառավարությունը ժամանակավոր է, նշանակված մարզպետներն, ըստ էության, երկու ֆունկցիա ունեն օպերատիվ կառավարում և օրինական ընտրությունների նախապատրաստմանն աջակցելը:

Առհասարակ` մեզանում խեղաթյուրված են վստահության և կոալիցիոն կառավարությունների մասին պատկերացումները: Թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց վստահության կառավարության ձևավորման անհրաժեշտություն, որի, ըստ էության, միակ առաքելությունը պետք է լիներ արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի նստեր խորհրդարանական ոչինչ չորոշող խճանկար հետ, այլ խորհրդարանական ուժերը պետք է համակերպվեին հեղափոխության փաստի հետ:

Հեղափոխությունն, ըստ էության, քաղաքական ողջ համակարգի կապիտուլյացիան էր: Սակայն այդ փաստի հետ հաշվի նստեց միայն ՀՀԿ-նզիջելով վարչապետի պաշտոնը, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին Փաշինյանն արհեստականորեն «վերակենդանացրեց» նրանց տալով նախարարական, այսօր նաև մարզպետների պաշտոններ: Արդյունքումմենք ունեցանք ոչ թե վստահության, այլ դասական կոալիցիոն կառավարություն, որըհաշվի առնելով ՀՀԿ-ից սկսված արտահոսքը, առաջիկա շաբաթների ընթացքում խորհրդարանում ունենալու է մեծամասնություն: Նման իրավիճակում վերանում է արտահերթ ընտրությունների իրավա-քաղաքական ակտուալությունը, սակայն ոչ թե քաղաքական բնական գործընթացի, այլ հեղափոխության հարթակի և քրեաօլիգսրխիայի որոշ սեգմենտների կոնսենսուսի հետևանքով:

Սակայն, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են արտահերթ ընտրություններն առաջնահերթություն համարել, ապա առաջանում են այլ բնական հարցեր` հատկապես այսօրվա կադրային նշանակումների համատեքստում:

Արդյո՞ք կոալիցիոն այս մոդելը փոխակերպվելու է նախընտրական դաշինքի և փաստորեն կյանքի է կոչվելու Րաֆֆի Հովհաննիսյանիայսպես կոչված, մեկ ցուցակի մասին առաջարկը: Եթե այո, ապա հաաօլիգարխիկ և հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում ինչպե՞ս է մոտիվացվելու Գագիկ Ծառուկյանի քաղաքական ազդեցությունը: Եթե կոալիցիան նույնքան ժամանակավոր է, որքան` այս կառավարությունը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ԲՀԿ մարզպետները, որոնք սովոր են «տաս հազարանոց» ընտրությունների, տեղերում կնպաստեն օրինական ընտրությունների կազմակերպմանը:

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ասում են, որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցությունը մարտավարական էգործող խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ունենալու համար: Թեզն իրականում արհեստական է. եթե հեղափոխությունը սրբեց-տարավ Սերժ Սարգսյանի համակարգը, ապա միամիտ է պատկերացնել, որ ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն կարողանալու էին պատնեշել դրա հզոր ալիքը: Մյուս կողմից ՀՀԿ-ն երեկ հայտարարեց, թե չի պատրաստվում խոչընդոտել ԸՕ բարեփոխմանը և արտահերթ ընտրությունների կազմակերպմանը, ինչը շանս է Նիկոլ Փաշինյանի համար` ազատվել կոալիցիոն բալաստից:

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր տզրուկները: ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հայտնվել են այդ դերում:

Spread the love