Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը դատարանում տված ցուցմունքով որոշակի բացահայտում է արել

- in Իրավունք
Hermine Naghdalyan

Երևանի դատարանում քննվող մի քրեական գործով / ԱՎԴ/0039/01/12/ ուշագրավ հանգամանք է ի հայտ եկել «Հայռուսգազարդ»-ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ-ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ամուսին գործարք շղթայում, որտեղ շոշափվում է նաև Աղվան Հովսեփյանի անունը:

Տարիներ շարունակ մամուլը՝ ահազանգել, իսկ ՀՔԱՎ գրասենյակը համապատասխան հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պարզելու, թե ովքեր, ինչու և ինչպես են հափշտակել հակառակորդի նշանառության տակ գտնվող Տավուշի Ջողազի ջրամբարի՝  տասը տոննայից ավելի կշռող պոմպերն ու խողովակները, որոնց գինը հասնում է մոտ 2,5 մլն դոլարի: Դրանք անհետացել էին 2009-2010թթ-ին։ Տեղեկություններ կային, որ դրանք վաճառվել են։

Գուգարքի զինվորական կայազորի դատախազը, ով նաև ՀՀ նախիկին նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի ազգականն է, «չէր կարողացել» պարզել, թե ովքեր, ում թույլտվությամբ և ադրբեջանցիների հետ բարեխոսությամբ է հնարավոր դարձել հսկայական տեխնիկաներ մոտեցել սահմանին, անվտանգ ապամոնտաժել բարձել ու տեղափոխել այլ վայր՝ հարակից հայկական գյուղի բնակիչներին զրկելով ոռոգման ջրից:

Եվ ահա ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը դատարանում տված ցուցմունքով որոշակի բացահայտում է արել և կարող է ասել՝ ով է իրեն վաճառել, փոխանցել այդ խողովակները:

Վկա Դավիթ Բեգլարյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ «2004-2005թթ. ձեռք է բերել 1400մ և 1200մ խողովակներ, որոնք գտնվել են Մասիսի բազայում /խողովակների մի մասը ձեռք են բերել Նոյեմբերյանի Կոթի գյուղի Ջողազի ջրամբարից, մյուս մասն էլ«Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ի միջոցով/։ Խողովակները եղել են արդեն իսկ համարակալված, դրանք հանդիսացել են ջրի խողովակներ, իսկ գազի խողովակներ երբևէ չի եղել։ Խողովակների ձեռքբերման նպատակը հանդիսացել է ՀԷԿ-ի կառուցումը։ Հայտնել է, Մասիսի բազայում առկա է կշեռք, սակայն այդ խողովակները կշռելու համար նախ անհրաժեշտ է դրանք բարձել մեքենայի վրա։ Տեղեկացել է, որ սույն քրեական գործի շրջանակներում տուժող Արմեն Սարգսյանը գումար է վճարել ամբաստանյալ Արթուր Քանանյանին խողովակներ ձեռք բերելու համար, սակայն այդ խողովակները ձեռք չեն բերել։ Հայտնել է, որ Մասիսի բազայում գտնվող խողովակները պատկանել են իրեն, սակայն, անձինք, Ա.Սարգսյանին տանելով այդ բազա, ներկայացրել են այնպես, որ խողովակները պատկանում են այլ անձի։ Հայտնել է նաև, որ ներկայումս խողովակները վաճառված են։ Դրանք արտահանվել են Իրան, իսկ դրանց կշռումը կատարվել է արտահանման ժամանակ։ Նշել է, որ ամբաստանյալ Ա.Քանանյանին հանդիպել է Մ.Բաղդասարյանի օֆիսում, ով այնտեղ է գտնվել է մեկ այլ գործով, իսկ մյուս ամբաստանյալ Վ.Երիցյանին ճանաչում է որպես հարկատու»։

Spread the love