ՀՀԿ-ի ազդեցությունը համայնքներից մաս-մաս հետ է քաշվում, որոշ համայնքապետեր լքել են ՀՀԿ-ն

- in Պաշտոնական

«Ինչպես բոլոր մարզերում, Արարատի մարզում էլ ՀՀԿ-ի ազդեցությունը մեծ է եղել, բայց այսօր արդեն մաս-մաս հետ է քաշվում այդ ազդեցությունը»,- ասաց Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ունեն նաև ՀՀԿ-ն լքած համայնքապետեր:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են աշխատել գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև առողջապահության, կրթության՝ բոլոր ուղղություններով. «Չի լինելու որևէ գերակա ուղղություն, և անտեսվեն մյուս ուղղությունները»:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ համայնքապետերից մեկի նկատմամբ քրեական գործ  է հարուցված: Թերևս՝ խոսքը Մասիսի ցուցարար ծեծող բանդա բուծող ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին է:

Spread the love