Մանվել Գրիգորյանը Ծառուկյանի հանդեպ վարվել է ամենավերջին խուլիգանի պես

Naira Zohrabyan
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Ազգային ժողովի պատգամավոր, Մանվել Գրիգորյանը «շարքային մարադյոր է»։
Նրա համար տարօրինակ է՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդն ու իրերը հայտնվել նրա ամառանոցում։

«Բացահայտումներ լինելու են, և մենք պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցների կողմից առաջնագիծ ուղարկված արկղերը հայտնվել մարադյոր Մանվելի, այդ շարքային դավաճանի առանձնատանը», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Spread the love