Մանվել Գրիգորյանի սանիկն է՞լ է դեմ. Մենք մտերիմ շփման մեջ չէինք

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, խորհրդարանում լրագրողներին ասաց, որ տեղյակ չի եղել Մանվել Գրիգորյանի գործունեության մասին:

Ըստ նրա, «Բանակի սնունդին ով կպնի, դա անթույլատրելի ա: Մենք ազգականներ չենք, ինքը իմ հարսանիքի քավորն ա, Արցախի հերոս ա, և հիմա գնում ա նախաքննություն: Ես որտեղի՞ց պետք ա իմանամ իրա գործունեության մասին, եթե իրա էդ ամառանոցում ընդամենը մեկ անգամ եմ եղել: Եվ մեր հարաբերությունները չեն եղել քավոր սանիկական, մտերիմ շփման մեջ չենք եղել: Թող չնկատվի, որ ինքը ընկավ, ես իրենից հրաժարվում եմ»:

Արցախի հերոս ԵԿՄ նախագահը, նրա խոսքով, պարզ է, որ զենք կունենար: Անդրանիկ Կարապետյանի կարծիքով, եթե միայն զենքի հայտնաբերման հարցը լիներ, իրեն այլ կերպ կպահեր, բայց չի կարող հանդուրժել, որ զինվորի հացին են կպել:

Spread the love