Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով առաջին հարյուրյակի մեջ էլ չի գտնվի

- in Պնակալեզներ
arthur-gevorgyan

Ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված ԱԱԾ ստուգումներին։

«Շատ բաներ են ասում, ես չեմ բացառում, որ շատերն են մեղքերի տակ, ասեմ ավելին, Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով երևի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի»,- նշեց նա։

Spread the love