Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. Ինչ է թողել Սերժ Սարգսյանը իրենից հետո

- in Մամուլ
Serj Sargsyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում:

Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շաժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ և ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: Այսօր Սերժ Սարգսյանն այլևս իշխանություն չէ, իսկ գործողները սկսել են ստուգումներ, դիմակավորված շրջայցեր ու ձերբակալություններ քաղաքներում, ինչը միանշանակ չի ընկալվում տեղերում, նույնիսկ նկատվում են ուժային կառույցների դեմ աճող ագրեսիայի դրսևորումներ:

Տարբեր մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքապետեր են ընտրվել, (որոշ դեպքերում ճիշտ է ասելը՝ նշանակվել), մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական կարողություններ և բնական է, որ նրանց չէր հետաքրքրում համայնքների փոքր գումարները թռցնելը, ավելին, հաճախ նաև վերևից եկած հրահանգով գումաներ են ծախսել սեփական գրպաններից, այս մարդկանց հանդեպ տեղերում ձևավորվել է հարգանք և կոռումպացված չլինելու մասին համոզմունք, իսկ երբ քաղաքացիները տեսնում են իրենց համայնքի ղեկավարի հետևից եկած հատուկջոկատայինների՝ սկսում են անթաքույց բողոքել, թե ինչ է արել այս մարդը բացի փող ծախսելուց»:

Spread the love