Մենք պետք է Հայաստանից արտագաղթը փոխարինենք Հայաստանի ներսում արտագաղթով

- in Պաշտոնական

Այս մասին այսօր «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի:

«Արտագաղթի այս մոդելն է շատ կարևոր՝ մենք պետք է մնանք, շարունակենք ապրել մեր երկրում, բայց նույն տեղում չպետք է մնանք: Մենք պետք է շարունակաբար փոխենք և տեղափոխվենք մեկ տեղից մյուս տեղ, մտածողության մի հարթությունից հաջորդ հարթություն: Արտագաղթի այս մոդելը մեզ համար ոչ միայն անցանկալի չէ, այլև խիստ ցանկալի է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորում է ՏՏ ընկերությունների դերը այս հարցում, քանի որ բարձր տեխնոլոգիաները մտքի և իրականության առումով ընդլայնում են հնարավորի սահմանը:

Spread the love