Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է․ կտեսնեք՝ ինչեր է դուրս գալու ՊՆ-ից

- in Կարծիք

«Սա ամենաթողության արդյունք է, մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ դա մնա պատմության գրկում, բայց անպայման այդ էջերը փակելիս ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք, որ նոր նման էջ բացվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար նման հանցագործություններն ուղղակիորեն դավաճանությանը հավասար բաներ են։

«Այսինքն՝ կարող ես ինչ-որ տեղից գողանալ, որն էլի քրեորեն պատժելի արարք է պետությունից գողանալը, բայց ՊՆ-ից գողանալը… դուք ինքներդ կտեսնեք, թե ՊՆ-ից ինչ է դուրս գալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել։

Spread the love