Մինսկ՝ քեզ եմ ասում, Մոսկվա՝ դու լսիր

- in Միջազգային

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր  ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ելույթի մի զգալի մասը նվիրված է եղել ԼՂ խնդրին, մասնավորապես` ԱլԳ անդամ որոշ երկրների տարածաշրջանային քաղաքականությանը:

«Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»,-Մինսկում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, որի խոսքը հասցեագրված էր հյուրընկալ երկրին` Բելառուսին, որը տակավին վերջերս «Պոլոնեզ» համակարգ է մատակարարել Ադրբեջանին:

Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանը «Պոլոնեզի» խնդիրը բարձրացրել է նաև բելառուսցի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ այսօրվա հանդիպման ընթացքում:

Ինքնին հասկանալի է, որ Եվրամիությունն որևէ առնչություն չունի Բելառուսի մատակաումների հետ և ԱլԳ հանդիպումն ընդամենն առիթ էր, որ պաշտոնական Երևանը իր դժգոհություններն արտահայտի Բելառուսի հանդեպ:

Սակայն խնդրի արծարծումն այս ձևաչափով ուշագրավ է և խոսում է Երևանի հետաքրքիր ուղերձների մասին:

Բանն այն է, որ Բելառուսը Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով կապված է ոչ թե ԱլԳ, այլ` ՀԱՊԿ ձևաչափով:

Եթե Հայաստանի արտգործնախարարը խնդիրը բարձրացնում է ոչ թե ՀԱՊԿ-ում, այլԵվրամիության հարթակում, կնշանակի առանձնապես պատրանքներ չունի, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում կարող է հաջողության հասնել և, ըստ էության, խնդիրը բարձրաձայնելով` ակնկալում է Բրյուսելի քաղաքական աջակցությունը:

Մյուս կողմից` Բելառուսի վարքագծի հարցը ՀԱՊԿ-ում բարձրացնելն անօգուտ է, եթե Երևանը խստիվ չի դատապարտում Ռուսաստանի կողմից սպառազինությունների ավելի ծավալային մատակարումներն Ադրբեջան:

Բելառուսը շատ հանգիստ հակադարձելու է Հայաստանինհղում անելով Ռուսաստանին, որը Հարավային Կովկասի միլիտարիզացիայի հիմնական աղբյուրն է, ընդ որում լինելով ոչ միայն Հայաստանի թիվ մեկ շ դաշնակիցը, այլ նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը:

Նույնիսկ կարելի է ենթադրել, որ այսօր Մինսկում` խոսելով Բելառուսի անընդունելի քաղաքականության մասին, Հայաստանի արտգործնախարարն

իրականում թիրախովորում էր հենց Ռուսաստանին, որը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է:

Միայն այն հանգամանքը, որ Հայաստանը Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների հարցը քննարկում է Եվրամիության հարթակում` վկայում է այն մասին, որ Երևանը մտադիր է այս հարցը դուրս բերել հայ-ռուսակսն հարաբերությունների պտույտից:

Spread the love