Մի չարաշահման դեպքով նամակ ուղարկել եմ ԱԱԾ

Մի չարաշահման դեպքով նամակ ուղարկել եմ ԱԱԾ, կարծում եմ իրանք կզբաղվեն։ Դա գնումների մասով չարաշահում էր։  Այս մասին հունիսի  5–ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Պատասխանելով ոլորտում չարաշահումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ «խոսքը ոչ թե այս պահի դրությամբ չարաշահումների մասին է, այլ անարդյունավետ բաշխումների, որը մեր պետությունը իրեն չէր կարող թույ տալ»։

«Այսինքն, եթե մենք ունենք որեւէ հիվանդությունից մահացող մարդ գումարի բացակայության պատճառով, ապա մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ։ Խոսքը առողջարանային բուժման մասին է, որ պետությունը գումարներ է տրամադրել դրան։ Ի սկզբանե դա վատ գաղափար չէ, եթե մնացած բոլոր հարցերը լուծված են։  Հիմա մենք պայմանագրերը վերանայում ենք, իջեցնում ենք գումարները, երեկվա դրությամբ վերջնական որոշում ունենք 100 մլն դրամի մասին, մի 200 միլիոնի մասով էլ որոշում կլինի մոտակա օրերին։ Գումարած, գների վերանայման շնորհիվ մի գուցե կունենանք խնայողություն, որով ավելի շատ ծառայություններ կմատուցենք», – ասաց նա։

Spread the love