Մշակույթի նախարարի մանկության երազանքն է եղել բժիշկ դառնալը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոքր տարիքում երազել է բժիշկ դառնալ, նաև շատ ճամփորդել: Այս մասին նախարարն ասաց հունիսի 1-ին:

«Շատ երազանքներ եմ ունեցել, դրանք խմբավորել եմ: Դրանց մի մասն իրականացել է: Երազանքներիցս մեկը եղել է  մշտապես ճամփորդելը: Շատ էի ուզում բժիշկ դառնալ, բայց հասկացա, որ շատ երկար պիտի սովորեմ դրա համար»,- ասաց նախարարն ու հավելեց՝ միևնույն է նույնչափ երկար սովորեց, սակայն ուրիշ մասնագիտությամբ:

Spread the love