Մշակույթի նախարարությունում փակցված բնօրինակ նկարները կվերադարձվեն Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել է Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն»,- գրել է նախարարը:

Լիլիթ Մակունցը նաև դիմել է Արման Ծատուրյանին, որպեսզի իր աշխատասենյակում և առհասարակ մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք:

Spread the love