Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց»-ի գծային բաժին քաղաքացի է բերման ենթարկվել

Zvartnoc odanavakayan

«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 23-ին՝ ժամը 06.50-ին, ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Դավիթ Կ.-ն, որը 2017թ.-ի մարտի 3-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք:

Դավիթ Կ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Spread the love